ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Human Rights Watch. Ադրբեջանի կողմից Ղազանչեցոցի հրթիռակոծությունը կանխամտածված է եղել

Human Rights Watch. Ադրբեջանի կողմից Ղազանչեցոցի հրթիռակոծությունը կանխամտածված է եղել
16.12.2020 | 21:06

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 8-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին երկու անգամ էլ հրթիռակոծել են մտածված՝ խախտելով պատերազմի վարման միջազգային կանոնները։

«Ըստ ամենայնի, կարևոր մշակութային նշանակություն ունեցող այս եկեղեցին մտածված կերպով էր որպես թիրախ ընտրվել, չնայած, որ շինության՝ ռազմական նպատակներով օգտագործման որևէ ապացույց չկա», - նշված է կազմակերպության զեկույցում։ «Եկեղեցուն հասցված երկու հարվածները, որոնցից երկրորդը իրականացվեց այն պահին, երբ այնտեղ քաղաքացիական անձինք և լրագրողներ էին հավաքվել, դիտավորյալ բնույթ էին կրում», - նշել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Վիլամսոնը։ Նրա խոսքով. «Այս հարձակումները պետք է անաչառ քննության առարկա դառնան, իսկ հեղինակները ենթարկվեն պատասխանատվության»։

Դիտվել է՝ 5349

Մեկնաբանություններ